Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Արցախը նաև Հայաստան է»

«Արցախը նաև Հայաստան է»
18.09.2017 | 20:01

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ: Ցուցադրված են գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումներն է ներկայացնում Արցախը: Գործում են նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված ցուցադրումներ:

ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ են մասնակցում համաժողովին, նրա խոսքով`«Արցախի Հանրապետություն» տաղավարում ներկայացված է չորս ուղղություն` Արցախի գորգագործությունը, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը և Արցախի համայնքների սոցիալ- տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված «Արցախ Րութս Ինվեսթմենթս» բարեգործական ծրագիրը:


Անդրադառնալով «Տաղավարում ներկայացված նյութը հետաքրքրո՞ւմ է համաժողովի այցելուներին» հարցին` ասաց, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրված են Արցախով, ուզում են ծանոթանալ պատմամշակութային միջավայրին, բնական ժառանգությանը, տեղեկատվություն ստանալ զբոսաշրջավայրերի մասին. «Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է, բայց մենք չենք սահմանափակվում դրանով: Կարծում ենք, որ արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայ, որ գալիս է Հայաստան, անպայման պետք է նաև Արցախ այցելի: Բոլոր իմաստներով` Արցախը նաև Հայաստան է, և մարդիկ պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու Արցախի հետ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ